ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք կարծում ենք, որ մեր փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել

Նիկոլ Փաշինյան. Մենք կարծում ենք, որ մեր փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել
03.10.2017 | 22:28

ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության գոտում շոշափելի կորուստներ է ունեցել` ԱԺ-ում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Դրան զուգահեռ, ըստ Փաշինյանի, Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են անկում ապրել։


«Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, երբ մենք բարձրացնում ենք հարցը, թե ինչու՞ է 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը 80-ականների զենքով կռվում, մեզ ասում են՝ բաներ կան, որ չենք կարող ասել։ Եթե բաներ կան, որ չեք կարող ասել, դրա համար առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որտեղ նիստերը կլինեն դռնփակ ռեժիմով, որ ձեր ասելիքն ասեք»,- հայտարարեց Փաշինյանը։ Պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով՝ նա ասաց, որ 2013-ի առաջին կիսամյակում 11,464 տոննա մրգեղեն է արտահանվել, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 6 922 տոննա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 253 տոննա։ «Այսինքն՝ 9000 տոննայով պակասել է մրգեղենի արտահանումը։ Մենք կարծում ենք, որ մեր բերած փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել։ Եկեք այս աշխատանքային ֆորմատում քննարկենք այն բաները, որոնք դուք չեք ցանկանում հրապարակել»,- հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ